Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովն ամփոփում է 2021 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները
17:29 - 31 մարտի, 2021

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովն ամփոփում է 2021 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները

Գեղարքունիքի մարզպետարանում մարտի 31-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:

Նիստի ընթացքում քննության առնվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի եւ ավարտի հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթացել եւ ավարտվել է՝ ըստ պլանավորված գրաֆիկի: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին, ապա քննարկվեցին նաեւ ՀՀ ՊՆ Զ եւ  ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ ունեն տարկետումից օգտվելու իրավունք:

Խոսվեց նաեւ զորակոչի ընթացքում մարզպետարան- համայնքներ- զինկոմիսարիատ- ոստիկանություն համագործակցված աշխատանքի մասին: Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ 2021 թվականի ձմեռային զորակոչն ավարտվելու է 2021 թվականի ապրիլի 1-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել