Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ |armenpress.am|
15:58 - 31 մարտի, 2021

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՔՊ-ի ընտրական ցուցակում կընգրկվեն նոր մարդիկ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սպասվող ընտրություններին «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության ցուցակում կընդգրկվեն նոր մարդիկ:

Այս մասին Սիմոնյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Նախընտրական բոլոր աշխատանքները կատարվում են, թե Երևանում, թե մարզերում աշխատանքները սկսել ենք»,- ասաց Սիմոնյանը:

Նա «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորների հետ հետագա աշխատանքը անհնար համարեց: «Իսկ մնացածի հետ կապված կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, շարունակելու են իրենց աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց այս ցնցումներից հետո, շարունակելու է միասին աշխատել»,- ասաց Սիմոնյանը:

Թե ցուցակում ովքեր կլինեն, նա նշեց, որ կոնկրետ որևէ մեկի անունը տալ չի կարող: «Բայց նաև չեմ բացառում, որ կարող են նոր մարդիկ լինել մեր ցուցակում»,- նշեց Սիմոնյանը:

Հարցին, թե ընտրությունների դաշինքով կգնան, թե՞ ոչ, Սիմոնյանն ասաց, կարծում է, որ ճիշտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով գնալն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել