«Պուտինը դեռևս չի նախատեսում հանդիպել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ». Պեսկով |tert.am|
14:52 - 31 մարտի, 2021

«Պուտինը դեռևս չի նախատեսում հանդիպել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ». Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի միջև հանդիպում դեռևս չի նախատեսվում:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ, նախագահը դեռ նման ծրագրեր չունի», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  նախատեսվում է նման հանդիպում:

«Դուք գիտեք, որ դեսպան Անտոնովն ակտիվորեն խորհրդակցում է արտգործնախարարության, օրենսդիրների հետ, նա ակտիվորեն աշխատում է Մոսկվայում»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել