Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների համար նախատեսված շարժական քաղաքները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը. ՌԴ ՊՆ |tert.am|
12:27 - 31 մարտի, 2021

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների համար նախատեսված շարժական քաղաքները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար կառուցվող շարժական քաղաքները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ը, մինչև ապրիլի վերջ խաղաղապահների համար կգործարկվի շարժական հիվանդանոց: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, այս մասին տեղեկացրել է պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:

Վերջինս մասնակցել է Ստեփանակերտում խաղաղապահների համար հերթական բլոկ-մոդուլային քաղաքի բացման արարողությանը, որը նախատեսված է 250 մարդու համար: Յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով:

«Այսօրվա դրությամբ ավարտում ենք 25 նման քաղաքների կահավորումը, ընթանում է շահագործման հանձնելու գործընթացը: Բոլորը կշահագործվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, այսինքն` մեր բոլոր խաղաղապահները տեղավորված կլինեն»,- ասել է բանակի գեներալը:

Բացի այդ, նա հավելել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղում շարժական հիվանդանոց է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին որակյալ օգնություն կցուցաբերվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել