Ռեստորանների հայկական միությունը մտահոգված է ՊԵԿ-ի ստուգումներով
12:17 - 31 մարտի, 2021

Ռեստորանների հայկական միությունը մտահոգված է ՊԵԿ-ի ստուգումներով

Ռեստորանների հայկական միությունը հանրային սննդի օբյեկտներում պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է հետրյալը․

«Ռեստորանների Հայկական Միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների Կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված եվ օրենքի խախտումներովռ իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։

Լինելով Հայաստանի Հանրապետության օրինապահ եվ բարեխիղճ հարկատուներ, Ռեստորանների Հայկական Միության անդամ կազմակերպություններ մշտապես կանգնած են եղել պետության կողքին եվ թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում եվ իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսությանւմները զարգացման եվ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում։

Ռեստորանների Հայկական Միությունը խրախուսել եվ ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները եվ կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել