Վերջին մեկ շաբաթում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշն աշխարհում ավելացել է 14%-ով. ԱՀԿ |tert.am|
09:53 - 31 մարտի, 2021

Վերջին մեկ շաբաթում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշն աշխարհում ավելացել է 14%-ով. ԱՀԿ |tert.am|

tert.am: Անցյալ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 մլն դեպք է հայտնաբերվել ողջ աշխարհում, հիվանդացության մակարդակն աճել է 14 տոկոսով նախորդ յոթ օրվա համեմատ, իսկ մահացության մակարդակը` 5 տոկոսով:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս տվյալները նշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:

«Ընդհանուր առմամբ, հինգերորդ շաբաթն անընդմեջ «Քովիդ-19»-ով հիվանդացության մակարդակն աշխարհում շարունակում է աճել: Անցյալ շաբաթ տեղեկություն է ստացվել ավելի քան 3,8 մլն նոր դեպքի մասին»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

ԱՀԿ տվյալների համաձայն` մարտի 22-28-ն աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 802 314 և մահվան 64 187 դեպք: Մարտի 28-ի դրությամբ` ողջ աշխարհում գրանցվել է վարակման 126 372 442, մահվան 2 769 696 մահվան դեպք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել