«Իշխանությունները կանխելու են միջէթնիկ կոնֆլիկտները հետխորհրդային երկրներից Ռուսաստանի տարածք տեղափոխելու փորձերը». Պուտին
 |tert.am|
22:25 - 30 մարտի, 2021

«Իշխանությունները կանխելու են միջէթնիկ կոնֆլիկտները հետխորհրդային երկրներից Ռուսաստանի տարածք տեղափոխելու փորձերը». Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ իշխանությունները զգուշորեն և հարգալից կերպով կանխել են միջէթնիկ կոնֆլիկտներն այլ հետխորհրդային երկրներից ռուսական տարածք տեղափոխելու փորձերը և ապագայում էլ այդպես են վարվելու: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի նիստում:

«Մեզ համար անհնար է հաշտվել այն բանի հետ, որ ինչ-որ մեկը փորձում է կամ մտադիր է Ռուսաստանի Դաշնություն տեղափոխել այն խնդիրները, որոնց մարդիկ բախվում են իրենց երկրներում»,- ասել է Պուտինը:

«Ցավոք սրտի, նախկինում մենք տեսել ենք մեր հարևան երկրներում առկա խնդիրները, որոնք առնչվում են տարածքային վեճերին կամ միջէթնիկ խնդիրներին, Ռուսաստանի տարածք տեղափոխելու նման փորձեր: Մեր իրավապահ մարմինները և ընդհանրապես իշխանության մարմինները գործել են ծայրաստիճան զգույշ, հանգիստ և հարգանքով, սակայն լուծել են այդ խնդիրը»,- հավելել է ՌԴ ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել