860 արցախցի դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժամանակավոր զբաղվածության` «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրին:

Շահառուին ամսական տրամադրվում է 100,000 դրամ աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը փոխհատուցվում է գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վարձատրվում է՝ ամսական 34,000 դրամ: Դիմելու համար անցեք հղումով։