«Կովկաս-2020» զորավարժությունները համավարակի պայմաններում ՌԴ զինված ուժերի պատրաստվածության ցուցադրում էր. ՆԱՏՕ
 |1lurer.am|
21:21 - 30 մարտի, 2021

«Կովկաս-2020» զորավարժությունները համավարակի պայմաններում ՌԴ զինված ուժերի պատրաստվածության ցուցադրում էր. ՆԱՏՕ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ում կարծիք է հնչել, որ «Կովկաս-2020» ռուսական ռազմավարական զորավարժություններն անցկացվել են այդ թվում ցույց տալու այն, որ համավարակը ՌԴ զինված ուժերին չի խանգարում ցանկացած մարտական առաջադրանքի իրականացման ժամանակ: Այս մասին նշվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի ռազմավարական կոմունիկացիաների կենտրոնի՝ մանևրումների վերլուծությանը նվիրված զեկույցում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Առաջին նպատակն է ներկայացնել բարեփոխված ռուսական բանակը որպես համավարակի դեմ պայքարում երկրի հաջողություններում կարևոր մասնակիցը: Երկրորդ նպատակը՝ ցուցադրել, որ երկրում սանիտարական վիճակը վերահսկողության տակ է և զորավարժությունները կարող են հաջողությամբ անցկացվել՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի «Defender-2020»-ի մանևրումներին»,- նշվում է զեկույցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել