ԵԽԽՎ նախագահն Անկարա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ |tert.am|
17:56 - 30 մարտի, 2021

ԵԽԽՎ նախագահն Անկարա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսն Անկարա կատարելիք աշխատանքային այցում ներառել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, հայտնում է Ahval-ը՝ հղում տալով ԵԽԽՎ տարածած հայտարարությանը։

Մարտի 29-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիա կատարվելիք այցի շրջանակում նախատեսված էին հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի, փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի և այլոց հետ: Այս հանդիպումներին ավելացել է նաև Էրդողանի հետ հանդիպումը։

ԵԽԽՎ նախագահի այցը կկայանա ԵՄ ղեկավարներ Շառլ Միշելի և Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի Թուրքիա այցից առաջ, որը նախատեսված է ապրիլի 6-ին՝ ԵՄ-ի և Անկարայի միջև հարաբերությունները վերսկսելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել