ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|
13:10 - 30 մարտի, 2021

ԵՄ բարձր հանձնակատարը Թուրքիային կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը» |tert.am|

tert.am: Ներքին գործերի հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Իլվա Յոհանսոնը Թուրքիայի կոչ է արել «շտապ վերսկսել Հունաստանից ներգաղթյալների վերադարձը», հայտնում է Greek City Times-ը և հավելում, որ հանձնակատարի և Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչիի` ներգաղթյալների հաստատություններ այցի ընթացքում Յոհանսոնը շեշտել է ներգաղթի դեմ պայքարում միության անդամ պետությունների միջև համերաշխության անհրաժեշտությունը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում վերջին վեց տարիներին, Եվրոպայի միգրացիոն քաղաքականության բացակայությունն է, և դա նշանակում է, որ մեր արտաքին սահմանների անդամ երկրները ենթարկվել են հսկայական ճնշման: Եվ հատկապես որոշ կղզիներ ենթարկվել են հսկայական ճնշման այս հարցում եվրոպական լուծման բացակայության պայմաններում», - ասել է Յոհանսոնը Միտարաչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ԵՄ հանձնակատարն ընդգծել է`ինքը հասկանում է, որ «բոլորն իրենց համբերության սահմանն ունեն, և որ այդ սահման արդեն հատվել է»:

Յոհանսոնը 276 միլիոն եվրո է խոստացել Լեսվոս, Քիոս, Սամոս, Կոս և Լերոս կղզիներում ստեղծված ճամբարների համար, որտեղ ապրում է գրեթե 14 հազար ներգաղթյալ։ Նրա այցի ընթացքում երկու կղզիներում տեղացիները բողոքի ակցիաներ են իրականացրել։

Միևնույն ժամանակ Ներգաղթի հարցերով Հունաստանի նախարար Նոտիս Միտարաչին կոչ է արել Թուրքիային ընդունել 1450 ներգաղթյալի, որոնց ապաստան ստանալու հայցերը մերժվել են, ինչպես նաև հերքել է Հունաստանի կողմից ներգաղթյալներին ապօրինի արտաքսելու մասին լուրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել