ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել |armenpress.am|
12:30 - 30 մարտի, 2021

ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարները եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել են համավարակից հետո մշակել գլոբալ համաձայնագիր, որտեղ առաջին անգամ միավորված կլինեն մարդկանց, կենդանիների առողջության եւ «մոլորակի առողջության» հարցերը: Այդ մասին ասված Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշել եւ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մարտի 30-ին։

«Մենք համոզված ենք, որ երկրները պետք Է միասին աշխատեն համավարակներին նախապատրաստման եւ դրանց պատասխանի նոր միջազգային համաձայնագրի վրա: Այդ համաձայնագիրը կներառի «միասնական առողջության» սկզբունքի (միջազգային) ճանաչումը, որը կմիավորի մարդու, կենդանիների եւ ամբողջ մոլորակի առողջությունը»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել