Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև շփումները պարբերական բնույթ ունեն. Պեսկով |armenpress.am|
13:30 - 29 մարտի, 2021

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև շփումները պարբերական բնույթ ունեն. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումները պարբերական բնույթ ունեն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են խոսել, շփումներ պարբերաբար տեղի են ունենում»:

Պեսկովն ընդգծել է, որ ապրիլին հրաժարական տալու մասին Փաշինյանի որոշումը որևէ կերպ ՌԴ նախագահի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չի առաջացրել: «Նա [Փաշինյանը] կմնա [Հայաստանի վարչապետի] պաշտոնակատար, ուստի հրապարակված որոշումը անհապաղ խոսելու անհրաժեշտություն չի առաջացնում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել