Մարտի 30-ին ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների և Շահումյան գյուղի գազամատակարարումը
13:05 - 29 մարտի, 2021

Մարտի 30-ին ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների և Շահումյան գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 30-ին ժամը 10.00-ից մինչև 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Սասունցիների փողոցի, Չուխաջյան փողոցով և Երևանյան խճուղով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Սասունցիների փողոցից մինչև Երևանյան խճուղու վերջնամաս ընկած հատվածի առանձնատների, Շահումյան գյուղի առանձնատների գազասպառողների, «Ռասմարի-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գլորիա» և «Սարտոն» ՍՊԸ-ների կարի ֆաբրիկաների, «Փոքր Վաղինակ» ՀԿ-ի, թիվ 18, 19 դպրոցների, թիվ 10, 11 նախադպրոցական հաստատությունների, մի շարք այլ հիմնարկների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել