ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը |armenpress.am|
11:55 - 29 մարտի, 2021

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հերքեցին կառույցի տնօրեն Արմեն Աբազյանի՝ պաշտոնից ազատման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:

«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- ասացին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Համաձայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 1-ին կետի Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել