Գեղարքունիքի որոշ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի
13:52 - 28 մարտի, 2021

Գեղարքունիքի որոշ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 28-ի ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից՝ հավեելով, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել