Արցախի ԱԺ նախագահը Երեւանում շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերարին
12:05 - 28 մարտի, 2021

Արցախի ԱԺ նախագահը Երեւանում շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերարին

Մարտի 27-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը  Երևանում ՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է  հանձնել  ջավախքաբնակ բարերար Ասքանազ Տաճատի  Վարդապետյանին՝  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ  դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ Արթուր Թովմասյանը, առհասարակ, բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի կյանքում, երախտագիտությամբ ընդգծել  Վարդապետյանների՝ արցախյան պատերազմների ընթացքում Արցախին ցուցաբերած նյութական և բարոյական մեծ օժանդակությունը, կարևորել ջավախքահայությանը մատուցած նրանց գերդաստանի ծառայությունները:

ՀՀ Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է  հանձնել խորհրդանշական նվերներ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ  Ասքանազ Վարդապետյանի հայրը ՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել