Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել |armenpress.am|
18:08 - 27 մարտի, 2021

Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել |armenpress.am|

armenpress.am:Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:

«Մի քանի հոգի ներկայում ձերբակալվել է անօրինական ակցիաներին մասնակցելու պատճառով։ Բոլոր հակաիրավական գործողությունները կասեցվելու են»,- ասել է նա։
 

Գանուսևիչը հիշեցրել է, որ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար «նախատեսված է սահմանված պատասխանատվություն»:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, իրավապահ մարմինների աշխատակիցները կետային ձերբակալություններ են իրականացնում Մինսկի Բանգալոր հրապարակի տարածքում:

Ընդդիմադիր Telegram ալիքներն ավելի վաղ Մինսկի բնակիչներին կոչ էին արել մասնակցել մարտի 27-ի ցույցերին: Մինսկի քննչական կոմիտեի վարչության պետ Սերգեյ Պասկոն հայտնել է, որ այդ կոչերի փաստով քրեական գործ է հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին պատասխանատվության կենթարկեն:

Հանրապետությունում բողոքի ակցիաները տարբեր ինտենսիվությամբ ընթանում են անցյալ տարվա օգոստոսից, երբ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմադիրները չեն համաձայնել քվեարկության արդյունքներին և մարդկանց դուրս են բերել փողոց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել