Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար բրիտանական «Մեդիա Դիֆենս»-ը դիմում է ներկայացրեց ՄԻԵԴ. Շուշան Դոյդոյան
21:53 - 26 մարտի, 2021

Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու համար բրիտանական «Մեդիա Դիֆենս»-ը դիմում է ներկայացրեց ՄԻԵԴ. Շուշան Դոյդոյան

Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմը այսօր դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Ադրբեջանի, հայտնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

«Դիմումատուները՝ սպանված ուղեկցորդ (fixer) Գրիշա Նարինյանի եղբայրը՝ Մխիթար Նարինյանը, վիրավորում ստացած լրագրողները Սևակ Վարդումյանը, Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Ավետիս Հարությունյանը պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի հրետակոծության ընթացքում խախտել է իրենց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները, որոնք երաշխավորվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով», - նշել է Դոյդոյանը իր ֆեյսբուքյան էջում։

Դիմողներին ՄԻԵԴ-ում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել