Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
 |24news.am|
19:33 - 26 մարտի, 2021

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |24news.am|

24news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի լրատվական ծառայությանը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, զրույցի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է և հիմնականում հանգիստ է:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի վրա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա երկխոսության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել