Ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանություն
18:08 - 26 մարտի, 2021

Ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվության վերաբերյալ: Ոստիկանության պարզաբանումը. 

«Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։
Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»,- ասված է պարզաբանման մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել