ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ գերիների հարցին արագ լուծում տալու համար. դեսպան |armenpress.am|
15:55 - 26 մարտի, 2021

ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ գերիների հարցին արագ լուծում տալու համար. դեսպան |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար: Այս մասին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին:

«Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և որոշակի հաջողություններ են արձանագրվում: Վստահ եմ, որ հետագայում ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հարցն իսկապես լուծվի և հնարավորինս արագ լուծվի: Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ավելի տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափը: Արվում է հնարավոր ամեն ինչ, շփումների ժամանակ այդ հարցը կքննարկվի»,- ասաց Կոպիրկինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել