Եթե Տավուշի սահմաններին որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ. մարզպետ |1lurer.am|
13:17 - 26 մարտի, 2021

Եթե Տավուշի սահմաններին որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ. մարզպետ |1lurer.am|

1lurer.am: Տավուշի սահմաններին հանգիստ է, որևէ սահմանային փոփոխություն չկա, չկա նաև դրա վերաբերյալ որևէ քննարկում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

«Բացառում եմ Տավուշի մարզից տարածք հանձնելու որևէ գործընթաց, քանի դեռ ես ապրում եմ այնտեղ, և ես եմ այդ մարզի պատասխանատուն, և եթե որևէ վտանգ լինի, ես առաջինը կբարձրաձայնեմ: Հայ ժողովրդի համար այս թեման պետք է փակ լինի, պետք չէ թշնամու ջրաղացին ջուր լցնել»,- ընդգծեց մարզպետը: 

Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների ներկայությանը մարզում, Չոբանյանն ասաց, որ դա կապված է եղել ՊՆ և ԳՇ գործառույթների և պարտականությունների կատարման հետ: Նա հորդորեց այդ հարցով դիմել ՊՆ-ին և ԳՇ-ին: 

«Մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որոնք քննարկման ենթակա չեն, թող պատասխանատու գերատեսչությունը որոշի՝ տեղեկություն տալ թե ոչ»,- ասաց մարզպետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել