Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|
12:20 - 26 մարտի, 2021

Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել խուսափելու համար կորոնավիրուսով պայմանավորված խստացումների ճանապարհով գնալուց։ Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Խստացումները շատ վատ են անդրադառնում տնտեսության վրա, և քանի որ տնտեսության համար ես եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին։ Իհարկե, այս ամենը պետք է բալանսավորել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, և առողջապահական համակարգը այլևս չի կարողանալու սպասարկել հիվանդությունը, ապա պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կկարողանանք այս սցենարից խուսափել»,- ասաց Քերոբյանը։

Նշենք, որ Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 1005-ը՝ մեկ օրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել