Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են Սիրիայում կատարվելիք հետագա քայլերի շուրջ |tert.am|
11:13 - 26 մարտի, 2021

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են Սիրիայում կատարվելիք հետագա քայլերի շուրջ |tert.am|

tert.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Սիրիայի հյուսիսում Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Ahval հրատարակությունը:

Նախարարները քննարկել են տարածաշրջանում թուրքամետ խմբավորումների դեմ հարձակումները և պայմանավորվել հետագա նախազգուշական միջոցներ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում հրադադարի ռեժիմի խախտումների դեմ, որտեղ անցյալ տարվա մարտ ամսվա հրադադարի համաձայնագրով երկու երկրները համատեղ պարեկություն են անցկացնում M4 մայրուղու երկայնքով` հոկտեմբերին Թուրքիայի՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներ ռազմական ներխուժումից հետո:

«Ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ կան, և որոշ հարձակումներ լինում են, բայց նրանք ասում են, որ դրանք իրենց վերահսկողությունից դուրս են», - հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աքարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկուսն էլ պահպանում են իրենց ստանձնած պարտավորությունները տարածաշրջանում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել