ԱԱՏՄ-ն 2020-ին 127 գրավոր հարցում է ստացել
22:50 - 25 մարտի, 2021

ԱԱՏՄ-ն 2020-ին 127 գրավոր հարցում է ստացել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2020 թվականին քաղաքացիներից, տնտեսավարող սուբյեկտներից, տարբեր հասարակական կազմակերպություններից և զանգվածային լրատվական միջոցներից ստացել է տեղեկատվություն ստանալու 127 գրավոր հարցում։

Լրատվամիջոցներից ստացված հարցումները կազմել են ընդհանուր հարցումների 13%-ը։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Հարցումներն առնչվել են տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա բոլոր 4 ոլորտներին։ Համավարակով պայմանավորված, գերակշռել են COVID-19-ի կանոնների վերաբերյալ հարցումները։ Բոլոր հարցումներին տրվել է սպառիչ պատասխան և տրամադրվել է լիարժեք տեղեկատվություն։ Մերժումներ՝ 0։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել