Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն առանց Ռուսաստանի
 |armtimes.com|
22:33 - 25 մարտի, 2021

Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն առանց Ռուսաստանի |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի արտգործնախարար Դեյվիդ Զալկալիանին ասել է, որ իր երկիրը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ հարթակում: Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» ձևաչափի փոխարեն, նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ:

«Մենք չենք նախատեսում որևէ քննարկում Ռուսաստանի հետ, որը զավթել է մեր տարածքները», - ասել է արտգործնախարարը մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, Թբիլիսին ցանկանում է կարգավորման գործընթացում ներգրավվել որպես երկխոսության վայր, միջազգային գործընկերների մասնակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել