Քննչական կոմիտեն պատրաստվում է վարձկանության հոդվածով մեղադրվող Սիրիայի քաղաքացիների գործով նախաքննության ավարտ հայտարարել |hetq.am|
17:47 - 25 մարտի, 2021

Քննչական կոմիտեն պատրաստվում է վարձկանության հոդվածով մեղադրվող Սիրիայի քաղաքացիների գործով նախաքննության ավարտ հայտարարել |hetq.am|

hetq.am: Քննչական կոմիտեն պատրաստվում է վարձկանության և ռազմական այլ հանցագործությունների հոդվածներով մեղադրվող, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործով նախաքննության ավարտ հայտարարել։

Վերջիններիս խափանման միջոց կալանավորումը մեկ ամսով երկարացնելու միջնորդությունները ներկայացվել են գործով մեղադրական  եզրակացություն կազմելու, նախաքննության ավարտ հայտարարելու և պաշտպանական կողմին նյութերին ծանոթանալու ժամանակ տրամադրելու համար։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալների պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Մյուս մեղադրյալի՝ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերիի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննվել է երեկ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում և բավարարվել։

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել