Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|
13:22 - 25 մարտի, 2021

Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ընդունեց որոշում, որով պետական գնումներին մասնակցության համար բանկային երաշխիքի 10 միլիոն դրամի շեմը բարձրացվում է 25 մլն դրամի:

«Մինչև այս պահը գործող որոշմամբ բանկային երաշխիք չէր պահանջվում մինչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, շեմը հիմա բարձրանում է՝ դառնալով 25 միլիոն»,- այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազեցվում է 30 տոկոս, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի, կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք: Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել