1lurer.am: Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն այսօր տեսակոնֆերանս են անցկացնելու: Օրակարգի առանցքային թեմաները վերաբերում են կորոնավիրուսի պատվաստանյութերին, համաճարակային իրավիճակին, արտաքին հարաբերություններին ու եվրոպական դաշինքի թվային ռազմավարությանը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն անդրատլանտյան հարաբերությունները, սակայն այս անգամ մեկ տարբերությամբ՝ հանդիպմանը կմիանա նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները հուսով են, որ կվերականգնեն ԱՄՆ-ի հետ դաշինքը Դոնալդ Թրամփի քառամյա ղեկավարումից հետո:

Գործընկերությունը թարմացնելու և խորացնելու համար երկու կողմերն իրենց նվիրվածություն են ցույց տվել այս շաբաթ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: