Սահմանային հսկիչ կետերը շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով․ ԱԱՏՄ
19:11 - 24 մարտի, 2021

Սահմանային հսկիչ կետերը շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով․ ԱԱՏՄ

Կորոնավիրոսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը 2020 թվականի հունվարի 24-ից մինչ օրս աշխատում են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։
 
2020 թվականի մարտ ամսից հսկողություն է իրականացվել (հեռավար ջերմաչափում, արտաքին զննում, սերտիֆիկատների ստուգում, ծանուցագրերի և տեղեկաթերթերի տրամադրում) տարբեր երկրներից ժամանած.
  • 2 508 չվերթով,
  • 199 946 ավտոտրանսպորտային միջոցով,
  • 1 447 գնացքով ժամանած
587 885 ՀՀ ժամանող անձանց նկատմամբ (այդ թվում ուղևորներ, փոխադրող անձնակազմ)։
 
Ծանուցագրեր և ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ է տրամադրվել 283 475 ուղևորի, գնացքի և օդանավի անձնակազմի անդամների։
 
Հայտնաբերվել է վարակիչ հիվանդությունների ախտանշաններ ունեցող 304 անձ, որոնցից 258-ը, կորոնավիրուսային վարակի կասկածով, հոսպիտալացվել են։
 
Կազմակերպվել է 2 761 տարանցիկ ուղևորների, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացիների, սահմանված կարգով դիմավորումը և ուղեկցումը դեպի նախատեսված փոխադրամիջոցներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել