Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի. Արա Այվազյան |tert.am|
17:57 - 24 մարտի, 2021

Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի. Արա Այվազյան |tert.am|

tert.am: Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, որով զբաղվում ենք։ Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ։ Հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին։

Վերջինս նշեց՝ սահմանների բացումը հատկապես Տավուշի, Լոռու մարզի բնակիչներին շատ է հուզում, քանի որ այդ մարզերի բնակիչների հիմնական մասն առևտրով է զբաղվում և հիմա զրկված է եկամուտ ստանալու հնարավորությունից։

«Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության ավելացման հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, մարդկանց հոսքը խիստ կրճատվել է, թեև իրականացվում են բեռնափոխադրումներ»,-ասաց պատգամավորը։

Նախարարն ասաց, թե նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով, և քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ՝ ցամաքային սահմանների բացման հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել