tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել ժամանակ ձգելը և Թուրքիայի վերաբերյալ պայմանական արտահայտություններ անելը:

Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ թուրք պաշտոնյան, ԵՄ գագաթնաժողովից մեկ օր առաջ, որտեղ Միության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն հարաբերություններն Անկարայի հետ, դաշինքին հորդորել է նաև հստակ քայլեր ձեռնարկել հարաբերությունների դրական միտումը բարելավելու համար:

Գործակալությունը, վկայակոչելով հայտարարության տեքստը, որը գագաթնաժողովում պետք է համաձայնեցնեն ԵՄ ղեկավարները, մանրամասնում է՝ ԵՄ-ն պատրաստ է խորացնել առևտրային կապերը Թուրքիայի հետ, բայց կպահպանի տնտեսական պատժամիջոցների սպառնալիքը, եթե Անկարան այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կհակասեն դաշինքի շահերին: