Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում Փայլակ Ֆահրադյանից տեղի ունեցած միջադեպի համար |armenpress.am|
16:55 - 24 մարտի, 2021

Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում Փայլակ Ֆահրադյանից տեղի ունեցած միջադեպի համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում լրագրողական հանրությունից, ինչպես նաև լրագրող Փայլակ Ֆահրադյանից՝ Երևանի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի համար: Մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արշակյանը նշեց, որ կարևոր նշանակություն է տալիս լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը և ցանկանում է, որպեսզի բոլորը նույնպես նման կերպ վերաբերվեն:

«Նախ ուզում եմ ասել, որ լրագրողներին շատ սիրում եմ:  Գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրողական գործունեության նկատմամբ: Կատարված դեպքի հետ ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից և ներկայումս ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր տեսել են այդ դեպքը, ինչպես նաև լրագրական հանրույթից, և հենց կոնկրետ Փայլակից»,- ասաց Արշակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել