Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին հանդիպումը   |tert.am|
13:54 - 24 մարտի, 2021

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին հանդիպումը |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն չորեքշաբթի Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո առաջին անգամ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների գլխավոր դիվանագետների միջև: Նրանց հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Չավուշօղլուն և Բլինկենը փետրվարի 15-ին հեռախոսազրույց էին անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային գործընթացները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել