ԱԺ-ում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը |armtimes.com|
11:51 - 24 մարտի, 2021

ԱԺ-ում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ- գաղտնի քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ քվեարկությունը կավարտվի 12:30-ին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները:

Նախորդ քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը նույնպես  քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը,  սակայն քննարկման ավարտին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը չի ընտրելու թեկնածուի և այդպիսով իր դիրքորոշումն է արտահայտելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեության և հայտարարությունների նկատմամբ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը կայանալու է այս քառօրյայի ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել