ԱԺ-ն ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ վիրավորանքին և զրպարտությանն առնչվող նախագիծը |1lurer.am|
11:28 - 24 մարտի, 2021

ԱԺ-ն ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ վիրավորանքին և զրպարտությանն առնչվող նախագիծը |1lurer.am|

1lurer.am:  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց կողմ 76, դեմ 40, 3 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի դեպքում նյութական վնասի հատուցման չափը:

Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս Սիմոնյանն ընդգծել էր. «Խորհրդակցելով իմ գործընկերների, համագործակցելով արդարադատության նախարարության հետ, հաշվի առնելով ՀՀ-ում ինֆլյացիայի աստիճանը, հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը՝ համաձայնել եմ, և այս պահի դրությամբ օրենքը երկրորդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ավելի նվազ տարբերակով. վիրավորանքի համար սահմանել տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, զրպարտության համար՝ 6000-ապատիկի չափով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել