Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է. Ադամ Շիֆ
 |1lurer.am|
20:55 - 23 մարտի, 2021

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Human Rights Watch-ի հրապարակած՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին: Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Human Rights Watch-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախեցել էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներն անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, և հետագա բռնությունների ռիսկ կա: Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ադամ Շիֆը:

Ամերիկացի կոնգրեսականը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Ադամ Շիֆը նաև ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորել է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել