Կարծում եմ, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան
 |armtimes.com|
19:34 - 23 մարտի, 2021

Կարծում եմ, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան |armtimes.com|

armtimes.com: «Մեզ համար, սկզբունքորեն միևնույն է, թե որ Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին՝ հին, թե նոր: Կարևորն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով ընտրությունների օրը չտեղափոխվի, կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Կոնկրետ ժամկետների առումով հնարավոր է ունենալ կա՛մ թերի օրենսդրություն, կա՛մ ծածկադմփոցի պայմաններում անցկացնել այն նախաձեռնությունները, որոնք իշխանության քիմքին հաճո են: Նախընտրական այս ժամանակահատվածում կարևորագույն օրենսդրական փոփոխությունների ենթարկվող փաստաթղթի քննարկումը նպատակահարմար չէ: Չենք մտնելու քննարկման բովանդակային դաշտ»,-նշեց Տոնոյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքով նախաձեռնող փոփոխություններին:

Հարցին, թե ո՞վ է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն, Իվետա Տոնոյանը  հայտնեց, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը․ «Կարող եմ վստահաբար ասել, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ն: Սա իմ անձնական կարծիքն է, որն իմ թիմակիցները կարծում եմ՝ կկիսեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել