Ընտրական նոր օրենսգիրք. ինչ է պետք իմանալ |civilnet.am|
17:12 - 23 մարտի, 2021

Ընտրական նոր օրենսգիրք. ինչ է պետք իմանալ |civilnet.am|

civilnet.am: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շրջանակում քննարկվող հիմնական թեման Ընտրական նոր օրենսգիրքն է։ Այս նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը։ Փոփոխությունների առանցքում պարզ համամասնական ընտրակարգի ներդրումն է՝ գործող «ռեյտինգայինի» փոխարեն։ Սա, սակայն, միակ փոփոխությունը չէ։ Ի՞նչ է պետք իմանալ այս նախագծի մասին։

Նախապատմությունը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Ընտրական օրենսգրքի փոփոխման համար առնվազն երկուսուկես տարի ժամանակ ուներ։ Ընտրական նոր օրենսգիրքը հիմնաքարային փոփոխություններով առաջին անգամ շրջանառվեց նախքան 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ 2018-ի հոկտեմբերին կառավարությունը խորհրդարան ուղարկեց նախագիծը։ Այդ ժամանակ Ազգային ժողովում մեծամասնություն ուներ Հանրապետական կուսակցությունը, որը կտրուկ դեմ արտահայտվեց նախագծին՝ պատճառաբանելով, որ այն չպետք է «ընդունվի հապճեպ»։ Խորհրդարանի ընտրությունները անցկացվեցին գործող օրենսգրքով, դրանից հետո կառավարությունն օրենքը փոխելու քայլեր չձեռնարկեց։

Ինչ է պետք իմանալ նոր օրենսգրքի մասին

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Այն հանրային քննարկման է դրվել մարտի սկզբին։

Այս նախագծի առանցքային փոփոխությունը տարածքային ցուցակների կամ առավել հայտնի՝ «ռեյտինգայինի» փոխարինումն է պարզ համամասնական ընտրակարգով։

Հայտնի է, որ «ռեյտինգային» կոչվող ցուցակը նախկինում հնարավորություն է տվել կոնկրետ տարածքներում ազդեցիկ խմբերին ու օլիգարխիկ ուժերին ձայներ հավաքել կուսակցությունների համար։ 

Ազգային ժողով մտնելու շեմն է փոփոխության ենթարկվել։ Գործող կարգավորումների համաձայն՝ ԱԺ մտնում են կուսակցության դեպքում 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս ձայն ստացած ուժերը, իսկ նորով՝ կուսակցությունների համար ընտրական շեմը նվազեցվել է՝ հասնելով 4 տոկոսի։ Այլ է կուսակցությունների դաշինքների դեպքում։ Երկու կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում ընտրական շեմը կազմում է 8 տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։

Բացի այդ, նախագիծը ենթադրում է «նախընտրական քարոզարշավի ֆինանսական թափանցիկության ապահովում»։ Այդ նպատակով ամբողջությամբ փոխվել է նախընտրական քարոչության գլուխը։ 

Խստացվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների կողմից ընտրողներին անհատույց նվերներ տալու կամ ծառայություններ մատուցելու գործընթացը։ 

Փոխվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության դրույթները, ավելացվել նորը՝ «Նախընտրական քարոզչությունը համացանցում»։ Ըստ այդ դրույթի՝ համացանցում լրատվական կայք ունեցող լրատվամիջոցները, ինչպես Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն, պարտավորված կլինեն կուսակցությունների կամ դաշինքների համար ապահովել ոչ խտրական, հավասարակշռված և գնահատականներից զերծ տեղեկություններ։

Վարչական ռեսուրսների չարաշահման արգելքը և նախընտարական քարոզչության սահմանափակումների դրույթներն են լրացվել, առավել հստակ է կարգավորվում վարչական ռեսուրսի չարաշահումը։ Օրինակ՝ ամրագրվել է արգելք այն պաշտոնյաների համար, որոնք սովորություն ունեն նախընտրական քարոզչությունը համատեղել պաշտոնական գործուղումների հետ։ Մեկ այլ հետաքրքիր դրույթ՝ արգելվում է Ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը պետական բյուջեով սոցիալական ապահովության նոր միջոցների, այդ թվում՝ պետական կենսաթոշակների, նպաստների նախատեսումը կամ դրանց չափի ավելացումը, բացառությամբ դեպքերի, երբ մինչ այդ է այս ամենը նախատեսված եղել։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել