ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն ունեն  Թուրքային կառույցի կազմում պահելու խիստ շահագրգռվածություն․ Բլինքեն
16:50 - 23 մարտի, 2021

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն ունեն Թուրքային կառույցի կազմում պահելու խիստ շահագրգռվածություն․ Բլինքեն

Ներքին տարաձայնությունների փուլը հաղթահարելուց հետո ՆԱՏՕ-ն կարող է ավելի ուժեղ դառնալ։ Նա պետք է պահպանի Թուրքիայի տեղը տրանստալանտյան փոխհարաբերությունների համակարգի կենտրոնում, այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։  

Բլինքենն ասել է, որ չնայած Անկարայի հետ եղած արտաքուստ տարբերությունների՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն ունեն  Թուրքային կառույցի կազմում պահելու խիստ շահագրգռվածություն։ 

 «Թուրքիան մեր հին ու արժեքավոր դաշնակիցն է», - ասել է Բլինքենը ՆԱՏՕ-ի գրասենյակում միջոցառման ժամանակ՝ ավելացնելով, որ կառույցի կազմում մնալը բխում է նաև Անկարայի շահերից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել