Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԵՄ-ՌԴ հարաբերությունները բարելավելու պայմանները
 |azatutyun.am|
13:51 - 23 մարտի, 2021

Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԵՄ-ՌԴ հարաբերությունները բարելավելու պայմանները |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները անկում են ապրում, շատ հարցերում կան տարաձայնություններ։ Այդ մասին ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցում։

Նրա խոսքով՝ հարաբերությունների ուղղությունը կարող է փոխվել, եթե կայուն զարգացում արձանագրվի Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների իրականացման գործում, ԵՄ անդամ երկրների նկատմամբ հիբրիդային և հաքերային հարձակումները դադարեցնելու և մարդու իրավունքները հարգելու դեպքում։

Շառլ Միշելը նաև հիշեցրել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործը՝ կրկին կոչ անելով նրան ազատել արձակել ու հետաքննել թունավորման գործը։

Հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրությունում Նավալնու մասին չի հիշատակվում։

Շառլ Միշելի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրամիության գագաթաժողովի նախաշեմին։ Մարտի 25-26-ը կայանալիք գագաթաժողովում ակնկալվում է քննարկել նաև Ռուսաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության ռազմավարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել