ԱԺ նախագահն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախագծին |1lurer.am|
13:17 - 23 մարտի, 2021

ԱԺ նախագահն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ռազմական դրությունը հանելու վերաբերյալ օրինագծի վերաբերյալ իր ելույթում անհիմն որակեց պնդումները, թե ռազմական դրությունը երկարաձգելը ներքաղաքական դրդապատճառ ունի:

«Ես հիմնավոր եմ համարում մեր գործընկերների տեսակետը, որ լավագույն լուծումը կլիներ, եթե Կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ, և ինքը նախաձեռներ ռազմական դրության հանելը: Բոլորս ակնհայտորեն ընդունում ենք, որ հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մոտ ապագայում առաջիկայում՝ 7 օրից, 5 օրից, այսպես թե այնպես, Կառավարությունն ինքը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը, և ռազմական դրությունը պետք է դուրս գա»,- ասաց Միրզոյանը: 

ԱԺ նախագահն առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել այդ նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել