1lurer.am: Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը:

Հարցով հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ ընդդիմադիր խմբակցությունները երրորդ անգամ են ներկայացնում նման առաջարկ: 

«Հիմա այլ իրողություններ են Հայաստանում: Ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակում է երկրում ժողովրդավարությունը, որովհետև ՏԻՄ-եր կան, որ այնտեղ ընտրություններ չկան: Անգամ համայնք կա, որտեղ ավագանի չկա:

Քանի որ կա պայմանավորվածություն, երկրում լարվածությունը գնալով թուլանում և թուլացել է, մենք հիմա առաջարկում ենք ռազմական դրությունը հանել և լծվել մեր երկրի խնդիրների լուծմանը»,- նշեց Մարուքյանը: