ԱԺ-ն մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծը |tert.am|
11:36 - 23 մարտի, 2021

ԱԺ-ն մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծը |tert.am|

tert.am: Այսօր ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:

 «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում:

«Մենք նախաձեռնություն բերեցինք և սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի և այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել