Փոխվարչապետը Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է Կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը
18:42 - 22 մարտի, 2021

Փոխվարչապետը Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է Կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը և անդրադարձել համագործակցության ընդլայնման հնարավորություններին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել