Նորքի տուն-ինտերնատի շենքը վաճառելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում. սոցապնախարարություն
16:59 - 22 մարտի, 2021

Նորքի տուն-ինտերնատի շենքը վաճառելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում. սոցապնախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերը, թե նախարարությունը պատրաստվում է վաճառել Նորքի տուն-ինտերնատի շենքն ու տարեցներին տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ։ Տարեցները խնամվում և կշարունակեն խնամք ստանալ՝ յուրաքանչյուրն իր հաստատությունում։

Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 1 տուն-ինտերնատում հացադուլի դեպքեր չկան․ այսօր առավոտից սկսած ելումուտով պայմանավորված՝ խաթարվել էր տարեցների առօրյա գրաֆիկը, ինչի հետևանքով նրանցից ոմանք  չէին ներկայացել  նախաճաշին․ սոցաշխատողները խնդիրը կարգավորել են։ 

Նախարարության ընթացիկ բոլոր ջանքերն ուղղված են հաստատությունների պայմանների էական բարելավմանը՝ նպատակ ունենալով հնարավորություններ ստեղծել նաև տարեցների զբաղվածությունն ապահովելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել