Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|
14:14 - 22 մարտի, 2021

Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

tert.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում  քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ: Այս մասին ասաց ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

«Ըստ փոփոխությունների՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով, կարևոր փոփոխություն է նաև, որ օրենքի նախագծում ռեկտորին ներկայացվող պահանջներից մեկն այն էր, որ թեկնածուն պետք է ունենար գիտական աստիճան, կատարվել է փոփոխություն և առաջարկվում է գիտական աստիճան ունենալուց բացի, ունենալ 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության փորձ»,- ասաց Վահրամ Դումանյանը:

ԿԳՍՄ նախարարը նաև անդրադարձ կատարեց ամբիոնի վարիչների պաշտոնին:

«Նախկինում համարվում էր վարչական, իսկ հիմա առաջարկվող տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնավարումը համարվում է ակադեմիական աշխատանք, և դա ակադեմիական պաշտոն է»,- նշեց նախարարը:

Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց՝ ռեկտորների տարիքային սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հակասություն կա Սահմանադրության հետ, և կան որոշակի փոփոխություններ, բայց հակադրությունը չի վերացվել: Հարցին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց՝ կան օրինակներ, որոնց հիման վրա է այդ դրույթն ավելացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել