Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ. ՍԱՏՄ
13:30 - 22 մարտի, 2021

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ. ՍԱՏՄ

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում:

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով: Այս մասինհայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ  խախտումները վերացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել