Հայաստանի տնտեսությանը կատաստրոֆիկ հարված չի սպասվում. էկոնոմիկայի փոխնախարար |1lurer.am|
12:37 - 22 մարտի, 2021

Հայաստանի տնտեսությանը կատաստրոֆիկ հարված չի սպասվում. էկոնոմիկայի փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Ներկայումս ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարից մինչև իրականացում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: 

«Տարածաշրջանում հիմա ներդրումային դաշտի հետ խնդիր կա, մեզ մոտ եղել է պատերազմ, որը ցանկացած ներդրումային միջավայրի համար ռիսկեր է ստեղծում: Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ ռիկսերի չեզոքացմանը»,- նշեց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ ներդրումային միջավայրը, այո, վատացել է և ժամանակ է պետք, որ ներդրողները գան:

«Կարճաժամկետ, այո, խնդիր կա, սակայն երկարաժամետում մենք կարողանալու ենք աճել, մեզ հետաքրքրիր են դարձնում մեր աշխատուժի որակը, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը և այլն: Մեր խնդիրն է կապի մեջ լինել ներդրողների հետ, նրանց համապատասխան գործիքակազմ տրամադրել»,- ընդգծեց Ավանեսյանը: 

Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ դժվար է այս պահին գնահատել Հայաստանի տնտեսության վիճակը, բայց կատաստրոֆիկ հարված չի սպասվում: «Տնտեսության վրա բացասական ազդեցությունները կորոնավիրուսի պատճառով այնքան մեծ են, որ խլացնում են մյուս ազդեցությունները»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել